Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Գայլերը մի գիշերվա մեջ ոչնչացրել են 100 գլուխ ոչխար

Գայլերը մի գիշերվա մեջ ոչնչացրել են 100 գլուխ ոչխար
04.01.2013 | 21:49

Tert.am-ի հետ զրույցում, Սյունիքի մարզի Բռնակոթ համայնքի ղեկավարն հայտնել է, որ գայլերը երեկ մտել են գյուղ և մի գիշերվա մեջ մոտ 100 գլուխ ոչխար ոչնչացրել: «Բոլոր ոչխարները պատկանել են մի գյուղացու` Սեյրան Առաքելյանին»,-ասել է գյուղապետ Ատոմ Առաքելյանը:

Գյուղապետի խոսքով, առաջին անգամն է, որ գյուղի ոչխարների վրա նման մասշտաբային հարձակում է լինում։ «Ոչխարների մի մասը ամբողջովին հոշոտվել են, 25 գլուխ չեն գտել, մնացած ոչխարներից մի 30 գլուխ ոչ մի բանի պիտանի չէ, 20 գլուխն էլ տվել ենք ժողովրդին, բնակիչներին՝ օգնության կարգով, որը պիտանի է եղել, որը թեթևակի վնասվածք է ունեցել»,-ասել է Ա. Առաքելյանը:

Վերջինիս կարծիքով՝ ոչխարի հոտին այդքան վնաս հասցնելը մի գայլի գործ չէ: «Գայլը երևի մենակ չի եղել, հոտով են եղել, մտել են ոչխարների մեջ ու հոշոտել: Էլի է եղել, որ գայլերը մտնեն գյուղ, բայց տենց շատ չեն ոչնչացրել, մեկ-երկու ոչխար են տարել»:

Դիտվել է՝ 1454

Մեկնաբանություններ